Երբ փոքրիկը 1 տարեկան (12-14 ամսական) է, նա սովորաբար կարողանում է.
- Ինքնուրույն` առանց բռնելու, 2-3 քայլ անել
- Ուղիղ կանգնել
- Արկղի մեջ խաղալիքներ նետել
- Երկու խորանարդիկներ իրար վրա դնել
- Արձագանքում է առանց ժեստերի արված հասարակ հրահանգներին, օրինակ` «տուր խաղալիքը»
- Բացի «մա-մա» և «պա-պա» ասելուց, կարողանում է ևս 1-6 բառ արտասանել
- Բլբլում է
Ինչ կարելի է սովորեցնել փոքրիկին
Անգամ փոքր տարիքից երեխային կարելի է սովորեցնել տառերը, թվերը, գույները և երկրաչափական մարմինները: Մի մտածեք, որ դեռ վաղ է դրա համար: Եթե անգամ դրանց լիարժեք ընկալումն ավելի է ուշ է սկսում, միեւնույն է, այդ ինֆորմացիան նստված է տալիս փոքրիկի գլխում: Բնականաբար, սովորեցնելու ընթացքը պետք է լինի ոչ պարտադրող և ընթանա խաղի միջոցով` պատկերների, խաղալիքների և բանաստեղծությունների: