1.5 տարեկան. ինչ պետք է կարողանա անել փոքրիկը եւ ինչ պետք է անի մայրիկը

Կրթություն

Երբ փոքրիկն արդեն 1.5 տարեկան է (16-18ամսական), նա կարողանում է՝

  1. Լավ քայլել, երբեմն վազել
  2. Սիրում է բարձրանալ աստիճաններով
  3. Խմել բաժակից

Երբ փոքրիկն արդեն 1.5 տարեկան է (16-18ամսական), նա կարողանում է՝

  1. Լավ քայլել, երբեմն վազել
  2. Սիրում է բարձրանալ աստիճաններով
  3. Խմել բաժակից
  4. Փորձել ինքնուրույն ուտել գդալով
  5. Ցույց տալ առարկաները, երբ նրան հարցնում են
  6. Խաղալիքի վրա ցույց է տալիս դեմքի մասերը՝ աչքերը, բերանը, քիթիկը, թուշիկը և այլն
  7. Հարվածել մատիտներով
  8. Վերցնել, բարձրացնել և տեղափոխել խաղալիքները
  9. Ժեստերի միջոցով ցույց տալ սերը, զարմանքը, հուզմունքը
  10. Նախապատվությունը տալ սիրած խաղալիքին
  11. Մոտավորապես 15 բառ արտասանել

 

Ինչպե՞ս վարվել ծծակի հետ

Եթե Դուք նրան ծծակ եք տվել, ապա լավ կլինի մինչև 1.5 տարեկանն ազատեք նրան դրանից: Մինչ այդ տարիքը, առհասարակ, դրա օգտագործումը համարվում է անվտանգ: Այն փոքրիկները, որոնք ծծակ են օգտագործում մինչև 3-4 տարեկան, հետագայում ունենում են խոսքի հետ կապված  խնդիրներ:

Փոքրիկի մոտ ի հայտ է գալիս պատասխանատվության առաջին զգացումը

Այդ տարիքից արդեն փոքրիկին պետք է սովորեցնել մաքրությանն ու կարգուկանոնին` իր հետևից հավաքի խաղալիքները, կեղտոտ հագուստը գցի զամբյուղի մեջ կամ բերի հեռախոսը:  Սկզբնական շրջանում գուցե նրան անհրաժեշտ լինի Ձեր օգնությունը, բայց հետագայում Դուք ամեն անգամ կզարմանաք, թե ինչպես է նա այդ ամենն անում ինքնուրույն: Տարիքի  հետ կարող եք ավելացնել նրա պարտականությունները՝ ջրել ծաղիկները, մաքրել հատակը, եթե հյութ է թափել, կարգի բերել իր անկողինը, լվացարան տանել իր կեղտոտ ափսեն:

 

Գովազդ