2 տարեկան. ինչ պետք է կարողանա անել փոքրիկը եւ ինչ պետք է անի մայրիկը

Կրթություն

Երբ փոքրիկն արդեն 2 տարեկան է , ապա նա կարողանում է՝

  1. Լավ վազել և թռչկոտել
  2. 4-6 խորանարդիկներով աշտարակ կառուցել
  3. Ոտքով հարվածել գնդակին
  4. Գդալով «կերակրել» խաղալիքին

Երբ փոքրիկն արդեն 2 տարեկան է , ապա նա կարողանում է՝

  1. Լավ վազել և թռչկոտել
  2. 4-6 խորանարդիկներով աշտարակ կառուցել
  3. Ոտքով հարվածել գնդակին
  4. Գդալով «կերակրել» խաղալիքին
  5. Ինքնուրույն վեր ու վար անել աստիճաններից
  6. Իր մասին խոսել  երրորդ դեմքով՝ տալով իր անունը
  7. Իր վրա ցույց տալ դեմքի մասերը
  8. Նկարներ նայել գրքի մեջ
  9. Ինքնուրույն հանել իր հագուստը
  10. 15-50 բառ արտասանել
  11. Երկու բառանոց բառակապակցություններ օգտագործել
  12. Կառավարել միզարձակումը:

Առաջին ստողծագործական քայլերը

Երկու տարեկանում  փոքրիկի մոտ արդեն զգալիորեն  բարելավվում է  «աչք-ձեռքեր» կոորդինացիան: Այդ իսկ պատճառով այդ տարիքի փոքրիկները սիրում են նկարել, ներկել, խորանարդիրկներով խաղալ, պարզ փազլներ հավաքել:

Փոքրիկին տեղափոխում ենք ավելի մեծ մահճակալ

Երկու տարեկանում արդեն հարկավոր է փոքրիկին իր օրորոցային մահճակալից տեղափոխել ավելի մեծ մահճակալ: Այս տարիքւոմ փոքրիկները ձգտում են դուրս գալ իրենց մահճակալից, որը կարող է վտանգավոր լինել:  Մահճակալ ընտրելիս հաշվի առեք այդ հանգամանքը:

 

Գովազդ