Ընթերցանությունը և փոքրիկը

Կրթություն

Երեխան շատ է սիրում ոչ միայն նկարներ նայել, այլև պատմություններ, հեքիաթներ լսել: Գրքերի շնորհիվ երեխայի խոսքն ավելի արագ է զարգանում, նա սովորում է նախադասությունները ճիշտ կազմել, ճանաչում է գույները, անծանոթ առարկաների ձևերն ու անվանումները: Փոքրիկը նկարներում տեսնում է իրեն ու փորձում իր արարքները հարմարեցնել գրքի հերոսների արարքներին: Ընթերցանությունը խթանում է երեխայի կարդալ սովորելու ցանկությանը:

Գրքի կարևորությունը հաշվի առնելով` աշխատեք երեխայի համար օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ գիրք կարդալ, ցանկալի է` միշտ նույն ժամին: Քնից առաջ ցանկալի է, որ երեխայի համար պատմություններ կամ հեքիաթներ պատմեք, իսկ ցերեկային ժամերին արդեն կարող եք գիրք կարդալ (քնից առաջ գիրք կարդալու դեպքում նկարները, գունազարդումները  կգրավեն երեխայի ուշադրությունը և փոքրիկը շուտ չի քնի):

Ընթերցանությունը սկսեք փոքր  պատմվածքներից, որպեսզի նա չհոգնի: Փոքրիկը սիրում է գիրքը ձեռքն առնել և

Երեխան շատ է սիրում ոչ միայն նկարներ նայել, այլև պատմություններ, հեքիաթներ լսել: Գրքերի շնորհիվ երեխայի խոսքն ավելի արագ է զարգանում, նա սովորում է նախադասությունները ճիշտ կազմել, ճանաչում է գույները, անծանոթ առարկաների ձևերն ու անվանումները: Փոքրիկը նկարներում տեսնում է իրեն ու փորձում իր արարքները հարմարեցնել գրքի հերոսների արարքներին: Ընթերցանությունը խթանում է երեխայի կարդալ սովորելու ցանկությանը:

Գրքի կարևորությունը հաշվի առնելով` աշխատեք երեխայի համար օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ գիրք կարդալ, ցանկալի է` միշտ նույն ժամին: Քնից առաջ ցանկալի է, որ երեխայի համար պատմություններ կամ հեքիաթներ պատմեք, իսկ ցերեկային ժամերին արդեն կարող եք գիրք կարդալ (քնից առաջ գիրք կարդալու դեպքում նկարները, գունազարդումները  կգրավեն երեխայի ուշադրությունը և փոքրիկը շուտ չի քնի):

Ընթերցանությունը սկսեք փոքր  պատմվածքներից, որպեսզի նա չհոգնի: Փոքրիկը սիրում է գիրքը ձեռքն առնել և թերթել: Մինչև երկու տարեկանը նա դեռ չի կարողանում թերթերն իրարից անջատել, բայց հետո սկսում է գիրքն ուսումնասիրել էջ առ էջ: Նա արագ կնկատի, որ բառերը պետք է ձախից դեպի աջ կարդալ, սկսել էջի վերևից և վար իջնել:

Երբ կարդում եք, մի ծուլացեք և մատը  շարժեք տողի վրայով, բայց երեխային մի ստիպեք հետևել բառերին, ինչպես նաև մի ծածկեք նկարները: Ավելի լավ է պատմեք, թե ի՞նչ է նկարված: Այսպիսով փոքրիկը  կսկսի կռահել, որ նկարների և բառերի միջև կապ գոյություն ունի:

Որպեսզի պատմությունը կամ հեքիաթը լրացուցիչ հետաքրքրական երանգ ստանա, պետք է դերասանական տաղանդ դրսևորել: Եթե տեքստը պահանջում է, կարելի է բառաչել, մլավել, հաչել… Եթե երեխան արդեն ծանոթ է տեքստին, նա կարող է Ձեզ օգնել բովանդակության ձայնային ձևավորման գործում:

 

Թեմայի մասին տես նաև Հեքիաթների դերը երեխաների դաստիարակության գործում

Գովազդ