Ինչո՞ւ են երեխաները հարցեր տալիս և ինչպե՞ս դրանց պատասխանել

Կրթություն

Մոտավորապես 2,5 տարեկան հասակում երեխայի մոտ սկսվում է կյանքի նոր փուլ. բացահայտումների և հետաքրքիր փաստերի ժամանակաշրջան: Սկզբնական շրջանում փոքրիկը փորձում է ինքնուրույն գլուխ հանել, սակայն դա երկար չի տևում: Շուտով սկսվում է անվերջ «ինչու»-ների տեղատարափը:

Երեխաներն անընդհատ հարցեր են տալիս և օր օրի հարցերի  քանակն ավելանում է: Ինչքան շատ գիտի երեխան, այնքան ավելի շատ հարցեր է տալիս:  Ընդ որում երեխան ուզում է իր յուրաքանչյուր հարցին ստանալ մանրակրկիտ պատասխան:

Սա երեխայի այն տարիքն է, երբ զարգանում է մտածողությունը և հարստանում բառապաշարը: Երեխան անընդհատ փորձարկումների մեջ է և հաճախ խնդիրներին այնպիսի լուծում է առաջարկում, որ մեծահասակների մտքով չէր անցնի:

Ծնողի գլխավոր նպատակն է երեխայի մեջ արթուն պահել գիտելիքի հանդեպ ձգտումը: Ընդ որում պետք է այնպես անել, որ երեխան սովորելու գործընթացից հաճույք ստանա:  Ուստի աշխատեք պատասխանել երեխայի բոլոր հարցերին:

Այս տարիքում փոքրիկին հետաքրքրում է ցանկացած մանրուք: Ծնողի խնդիրն է պատասխան գտնել երեխայի հարցերին` խուսափելով «չգիտեմ»,  «հետո կասեմ» և նման այլ պատասխաններից:

Հարցերին պատասխանելիս հիշեք, որ Ձեր առջև երեխա է կանգնած, ոչ թե Ձեր հասակակիցը կամ կոլեգան: Նրա համար շատ կարևոր է պատասխանն ընբռնելը, ուստի փորձեք մատչելի ձևակերպել մտքերը:

Յուրաքանչյուր երեխայի զարգացումն անհատական բնույթ է կրում, ուստի ծնողները պետք է հետևեն իրենց երեխայի հետաքրքրույթուններին և նրան ապահովեն այն ինֆորմացիօայով, ինչ կարիքն իրենց փոքրիկը զգում է:

Նյութն ըստ  www.vse-pro-detey.ru կայքի

Գովազդ