Այս տարիքում երեխան պետք է ստանա բազմատեսակ սնունդ ընտանեկան սեղանից` օրական երեք անգամ: Բացի այդ, օրական երկու անգամ երեխան պետք է ստանա լրացուցիչ սնունդ: Դա կարող է լինել կերակրատեսակ ընտանեկան սեղանի կամ սննդարար նյութերով հարուստ այլ սնունդ, որը կարելի է տալ կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր հիմնական կերակրման ծավալը պետք է կազմի առնվազն 250 մլ /1 բաժակ/: Հարկավոր է սահմանափակել քաղցրավենիքը /անուշեղեն, շոկոլադ/ և գազով ըմպելիքը: