Լեոն և Միլան`այնքան տարբեր և միաժամանակ նման երկու անհատականություն

Մայրիկները` փոքրիկների մասին

Լինում է, չի լինում, մի երջանիկ մայրիկ է լինում, որը ունենում է երկու հրաշք բալիկ: Համովիկները կրում են Միլա եւ Լեո անունները: Միլայի անունը որոշելիս վճռորոշ է եղել հայրիկի կամքը, չնայած մայրիկն էլ կողմ էր: Միլայի անունը սլավոնական մի շարք լեզուներից թարգմանաբար նշանակում է քնքուշ, քաղցր, նուրբ: Լեոյի անունը որոշել է մայրիկը, սակայն այս անգամ էլ` հայրիկի ակտիվ մասնակցությամբ: Լեոյի անունը որոշելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ. նախ այն, որ Լեոն

Լինում է, չի լինում, մի երջանիկ մայրիկ է լինում, որը ունենում է երկու հրաշք բալիկ: Համովիկները կրում են Միլա եւ Լեո անունները: Միլայի անունը որոշելիս վճռորոշ է եղել հայրիկի կամքը, չնայած մայրիկն էլ կողմ էր: Միլայի անունը սլավոնական մի շարք լեզուներից թարգմանաբար նշանակում է քնքուշ, քաղցր, նուրբ: Լեոյի անունը որոշել է մայրիկը, սակայն այս անգամ էլ` հայրիկի ակտիվ մասնակցությամբ: Լեոյի անունը որոշելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ. նախ այն, որ Լեոն ծնվեց օգոստոսին, արեւելյան հորոսկոպով առյուծի ամսում, որը իտալերենով կազմում է ԼԵՈ բառը, բացի այդ` տարին էլ որոշակի կապ ուներ կատվազգիների հետ` այն վագրի տարի էր: Նրանք երկուսն էլ միաժամանակ եւ շատ նման են իրար եւ շատ տարբեր:

Լեոյի բարեկամասեր եւ առհասարակ մարդասեր լինելուն զուգադրվում է Միլայի միշտ (կամ  գրեթե միշտ) ծիծաղադեմ եւ ժպտերես լինելը: Լեոն աչքի է ընկնում իր չարաճճիությամբ, իսկ Միլան` արագ ընկալելու կարողությամբ:

Տարբեր նախասիրություններ ունեն:  Լեոն սիրում է  պատուհանը բացել ու փորձել դուրս գալ (երկրորդ հարկից), վազել մայրուղու բանուկ մասը եւ «փորձել բախտը» եւ նմանատիպ վտանգավոր մի քանի այլ բաներ եւս:  Միլան, հակառակը,  սիրում է ժամերով դիտել իր սիրած մուլտֆիլմերը (իսկ նա սիրում է երեւի թե բոլոր մուլտֆիլմերը): Ժամանակ առ ժամանակ Լեոյի չարաճճիություններում  Միլան հանդես է  գալիս  որպես դրդիչ ու նույնիսկ գաղափարական առաջնորդ եւ համահեղինակ: Մի խոսքով նրանցից չի կարելի աչք թեքել թեկուզ մի կարճ ակնթարթով:

Նրանց երկուսի դաստիարակության մեջ,  մայրիկի բնորոշմամբ, հիմնականն ու «բարդը» այն է, որ նրանք երկուսն էլ արդեն իսկ «անհատականություններ» են, ինչը, սակայն, յուրաքանչուր բանական մարդու առանձնահատկությունն է: Բայց ամենակարեւորը նրանց բնավորության մեջ այն է, որ երկուսն էլ շատ սիրում են միմյանց եւ միշտ մեկը մյուսին` իրենց հյուրասիրած կամ ծնողների գնած քաղցրավենիքից մաս են հանում: Եւ  ամենակարեւորը` նրանք երկուսն էլ անչափ սիրում են իրենց հայրիկին ու մայրիկին, վերջիններս էլ, բնականաբար,  անսահման սիրում են իրենց ձագուկներին:

Գովազդ