Լյուսինա. մայրիկի ու հայրիկի երազանքների աղջիկը

Մայրիկները` փոքրիկների մասին

Լյուսինան 1 տարեկան 6 ամսական է: Ինչպես բոլոր փոքրիկները, այնպես էլ Լյուսինան  իմ կարծիով ունի իր յուրահատկությունները, բայց անկեղծ ասած դեռևս չեմ կարողանում հասկանալ, թե ինչով է նա տարբերվում այլ փոքրիկներից: Գուցե  պարզապես հարցախեղդ չեմ անում ոչ ոքի , որ իմանամ այս հարցի պատասխանը:

Ինձ համար Լյուսինաս շատ խելացի, ինչու ոչ նաև խելոք, շատ ընդունակ հրաշք է: Դեռ փոքր ժամանակ կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել… Նա մեր տան հրաշքն է:

Եթե խոսենք նրա բնավորության գծերի մասին, կուզեմ նշել մեկը, որն,  անկեղծ ասած,  մինչև հիմա չեմ հասկանում` լավ է, թե վատ: Դա հակաճառելն է:  Չնայած կարծում եմ , որ շատ փոքրիկների է բնորոշ: Ես դրա դեմ չեմ պայքարում, քանի  որ ես նրան միշտ ընդունում եմ որպես անհատ: Նրան սովորեցնում եմ, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ և նմանատիպ բաներ, դրա հետ միաժամանակ միշտ թողնում եմ իր ԵՍ-ը զարգանա ու դեռ 6 ամսականից  ես զրուցում է նրա հետ, թե ինչ կուզենա ուտել այսօր, ինչ կցանկանա հագնել զբոսանքի գնալիս և զարմանալին այն էր, որ նա միշտ պատասխանում էր:

Նա սիրում է ուտել ամեն ինչ, բայց երբ հիվանդ է լինում, միակ բանը որ ուտում է, դդմիկով ճաշիկն է, երևի հենց դա էլ կարելի է համարել նրա սիրած ուտեստը:

Թե տանը, թե դրսում Լյուսինան նույնն է: Գուցե անծանոթ մարդկանց հետ շփվելիս մի քիչ ամաչկոտ է դառնում, իսկ վարքը նույնն է: Դրանով էլ հեշտանում է իմ գործը թե տանը, թե դրսում:

Լյուսինաս ամբողջությամբ մեր` իմ ու ամուսնուս պատկերացրած աղջիկն է, միայն մենք չէինք «որոշել» նրա մազերի և աչքերի գույնը, որն էլ շատ հաճելի անակնկալ էր, իսկ մանացածը կարծես մեր պատկերացումները իրականություն դարձավ: Վստահ եմ, որ ապագայում աղջիկս շատ դրական մարդ է լինելու: Մենք համոզված ենք, որ Լյուսինայով հպարտանալու դեռ շատ առիթներ ենք ունենալու:

Նրա ապագան փորձում ենք չպլանավորել: Մտածում ենք որոշ խմբակներ կայցելի`  իր օրը օգտակար ինչ- որ բանով զբաղեցնելու համար է: Սիրում է գիրք կարդալ, ավելի ճիշտ պահանջում է, որ ես կարդամ: Շատ է սիրում պարել, նույնիսկ փողոցում երաժշտություն լսելիս սկսում  է պարել:

Իսկ հնարավոր մասնագիտության մասին մտածելու համար էլ դեռ շատ վաղ է:

Գովազդ