Ապուր մեկ տարեկան երեխայի համար

Սնունդ

Որպեսզի երեխան լինի առողջ և ուժեղ, հարկավոր է հետևել մանկաբույժների և դիետոլոգների առաջարկած ճաշացանկին` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները:  Օրինակ, եթե երեխան ուտում է  տապակած, յուղոտ սնունդ մեկ տարեկան հասակում, դա անպայման կանդրադառնա նրա առողջության վրա` թե ներկայում, թե ապագայում:

Որպեսզի երեխան լինի առողջ և ուժեղ, հարկավոր է հետևել մանկաբույժների և դիետոլոգների առաջարկած ճաշացանկին` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները:  Օրինակ, եթե երեխան ուտում է  տապակած, յուղոտ սնունդ մեկ տարեկան հասակում, դա անպայման կանդրադառնա նրա առողջության վրա` թե ներկայում, թե ապագայում: Նախ` այս հասակում դեռ երեխայի մարսողական համակարգը կատարյալ չէ, երկրորդը` տապակած կոշտ սնունդը կարող է վնասել նրա նուրբ ստամոքսը:  Մեկ տարեկան երեխային պետք է սահմանափակել նուրբ կերակրատեսակներով, մրգային և բանջարեղենային ապուրներով, շոգեխաշած փափուկ մսով:  Ընդ որում, ապուրները կարող են լինել ինչպես ջրիկ, այնպես էլ պյուրեանման` պատրաստված մրգերով, բանջարեղենով, կաթով կամ էլ մսով:

Այս տարիքի երեխայի համար ամենաօգտակար կերակրատեսակներից է կաղամբով և կանաչ ոլոռով ապուրը:

Բաղադրությունը.

Ջուր-300 մլ

Ծաղկակաղամբ-200 գրամ

Թարմ կանաչ ոլոռ- 2 ճաշի գդալ

Գազար- 1 հատ

Գլուխ սոխ- 1 հատ

Ձիթապտղի յուղ (կամ մի փոքր սերուցքային կարագ)- 1 ճաշի գդալ

Կանաչեղեն (ցանկալի է` մաղադանոս)- 1 ճյուղ

Պատրաստման եղանակը.

Մաքրել և լավ լվանալ սոխը և գազարը, մեծ կտորներով կտրատել և լցնել եռացող ջրի մեջ և 15 րոպե եփել մարմանդ կրակի վրա: Ապա ավելացնել կանաչ ոլոռը, ծաղկակաղամբը և մի փոքր աղ: 5 րոպե եփելուց հետո ավելացնում ենք նաև կտրատված կանաչին,  1-2 րոպե եռացնելուց հետո վերցնում ենք կրակից:

Երբ ապուրը մի փոքր սառչի, այն հարկավոր է անցկացնել մաղով կամ հարել բլենդերով: Եվ ապուրը փոքրիկի համար պատրաստ է:

Բարի ախորժակ:

Գովազդ