Աղցան մեկ տարեկան երեխայի համար

Սնունդ

Այս հասակում երեխայի սննդակարգում ներառվում են նորանոր մթերքներ, երեխայի համար կարելի է պատրաստել բանջարեղենային աղցաններ, որոնք կարելի է համեմել ձիթապտղի յուղով կամ թթվասերով, բայց ոչ մայոնեզով:

Վարունգով ու սպանախով աղցան

Աղցանի համար հարկավոր է.

  • Մեկ փոքր վարունգ
  • Սպանախի  մի քանի տերև

  • 0,5 թեյի գդալ շաքարաջուր
  • Աղ, բայց սովորականից քիչ:

Պատրաստման եղանակը.

Վարունգը լավ լվանալ ու կեղևահան անել: Սպանախի տերևները լավ լվանալ, հեռացնել ավելորդ մասերը:

Վարունգը մանր կտրատել, իսկ սպանախը ձեռքով մանրացնել (ցանկալի չէ դանակով կտրել, որ օգտակար նյութերը չքայքայվեն): Վարունգը և սպանախը խառնել, համեմել շաքարաջրով և աղով, խառնել:

Բարի ախորժակ:

Գովազդ