Մթերքներ, որոնք կկանխեն փորկապությունը երեխաների մոտ

Սնունդ

Փորկապություն կարող են ունենալ ինչպես նորածինները, այնպես էլ ավելի մեծ տարիքի մանկիկները: Հայտնի է, որ կան մթերքներ, որոնք վերացնում են փորկապությունը, ուստի դրանք կարելի է ընդգրկել երեխայի կամ էլ կերակրող մոր  սննդացանկում:

Եթե երեխան կաթնախյուսերով է սնվում, ապա փորկապության դեպքում բժշկի հետ խորհրդակցելուց հետո պետք է օգտագործել այլ ընկերության արտադրած խառնուրդ. հնարավոր է, տվյալ կաթնային խառնուրդը պարզապես չի համապատասխանում ձեր փոքրիկին:

Իսկ ավելի մեծ տարիքի երեխաների օրաբաժնում  պետք է բավարար քանակությամբ բուսական կերակուրներ և հեղուկներ կիրառվեն:

Բացի այդ, փորկապության դեպքում մանկիկին կարելի է սալորի և ծիրանի չորամրգրից կոմպոտ պատրաստել.  6 հատ չորամրգերը մանր կտրատել, վրան լցնել մեկ բաժակ ջուր ու թողնել մեկ գիշեր: Առավոտյան մանկիկը թող սոված-սոված խմի «կոմպոտը» և ուտի մրգերը:

Փորկապության դեմ պայքարում օգտակար է նաև գլուխ սոխը. Դրանում պարունակվող նյութերը կարգավորում են մարսողությունը, ինչպես նաև  կանխում են ստամոքսում վնասակար միկրոօրգանիզմների առաջացումը:

Գովազդ