Դդումով եւ կաթնաշոռով ջեռեփուկ (Запеканка)

Սնունդ

Ինչ է պետք-6 բաժնի համար

200 գրամ կաթնաշոռ

250 գրամ դդում

0.5 բաժակ մաննի փոշի

1 բաժակ կաթ

2 հավկիթ

1/2 բաժակ շաքարավազ

3 թեյի գդալ սերուցքային կարագ

Աղ`ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

Ինչ է պետք-6 բաժնի համար

200 գրամ կաթնաշոռ

250 գրամ դդում

0.5 բաժակ մաննի փոշի

1 բաժակ կաթ

2 հավկիթ

1/2 բաժակ շաքարավազ

3 թեյի գդալ սերուցքային կարագ

Աղ`ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

Ջեռոցը տաքացնել   180 °С-ի տակ: Կաթը լցնել կաթսայի մեջ, եռացնել, դանդաղ լցնել մաննի փոշին: Խառնելով եփել 3 րոպե:

Դդումը մաքրել, խորանարդիկներով  կտրատել եւ սերուցքային կարագի մեջ խառնելով` խարկել 7 րոպե: Թողնել` հովանա:  Ավելացնել մաննի շիլան, կաթնաշոռը, ձուն, աղը եւ խառնել:

Պատրաստված զանգվածը լցնել ջեռեփուկի տարաների մեջ ու դնել ջեռոցը: Ցանկության դեպքում կարելի է վրան կարագ քսել: Եփել 30 րոպե:

 

Բարի ախորժակ

Գովազդ