Ո՞ր տարիքից և ինչքա՞ն ձմերուկ տալ փոքրիկին

Սնունդ

Կարելի է արդյո՞ք փոքրիկներին ձմերուկ տալ և որ տարիքից: Հարցին միանաշանակ պատասխանել չի կարելի:

Հաշվի առնելով, որ ձմերուկները, հատկապես վաղ սեզոնին, պարարտացվում են, շատ փոքրերին ձմերուկ տալ խորհուրդ չի տրվում. որքան փոքր է երեխան, այնքն նրա օրգանիզմն անպաշտպան է տարատեսակ բացասական ազդեցությունների նկատմամբ: 

Երեխային կարող եք ձմերուկ տալ երկու տարեկանից հետո: Ավելի փոքրերին խորհուրդ չի տրվում:  Երկու-երեք  տարեկան երեխան օրական կարող է ուտել մինչև 100 գրամ ձմերուկ, իսկ 3-6 տարեկան երեխային օրական մինչև 150 գրամ կարող եք տալ: Բացի այդ, փոքրիկին ձմերուկ տվեք օգոսոսից սկսած, քանի որ այս շրջանն է կուլտուրայի  հասնելու բնական ժամանակահատվածը:

Հիշեք, որ ձմերուկը կտրելուց առաջ այն հարկավոր է լավ լվանալ: Կտրելուց հետո էլ պետք է պահել սառնարանում:

Ցանկալի է, որ փոքրիկին տաք ձմերուկի միջուկը, քանի որ, եթե ձմերուկը պարարտացված է, ապա վնասակար նյութերը պարունակվում են կեղևին մոտ հատվածում:

Փոքրիկին ձմերուկ չափազանց շատ մի տվեք. քանակը պետք է համապատասխան լինի երեխայի տարիքին:

 

Նյութն ըստ woman-cafe.ru կայքի

Գովազդ