Գետնատանձը` փոքրիկի առողջ սննդակարգի պարտադիր բաղադրիչ

Սնունդ

Վերջին տարիներին կարծես մոռացության է մատնվել գետնատանձը, որն առավել հայտնի է գետնախնձոր անունով: Այն հարուստ է վիտամիններով ու միներալներով: Իսկ այդ սննդարար նյութերը պարզապես անհրաժեշտություն են փոքրիկի աճող օրգանիզմի համար:

Գետնատանձը մի փոքր ոչ սովորական համ ունի և հնարավոր է, որ փոքրիկի դուրն այն չգա: Նման պարագայում փոքրիկի համար կարող եք գետնատանձով աղցաններ  պատրաստել, ոչ թե երեխային առաջարկել միայն գետնատանձ:

Օրինակ, աղցան գետնատանձով, գազարով և վարունգով: Աղցանը հիասքանչ գարնիր է կարտոֆիլով պյուրեի կամ ձվածեղի համար: Աղցանը պատրաստելու համար հարկավոր է մաքրել բանջարեղենները, խոշոր քերիչով անցկացնել գազարը և գետնատանձը, իսկ վարունգը ձողիկների տեսքով կտրատել: Խառնել իրար, ավելացնել բուսական յուղ, աղ:

Եթե փոքրիկին տապակած կերակուրներ եք տալիս, նախընտրելի է գետնատանձի ֆրի պատրաստել, այն կարտոֆիլից ավելի համեղ ու օգտակար է:

Գետնատանձը  պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ` PP, E, C, B9, B1, A, միկրոտարրեր (ալյումինիում, կոբալտ, բոր), մակրոտարեր ( քլոր, ֆոսֆոր, կալիում, նատրիում, մագնիում, կալցիում): Բացի այդ, գետնատանձը ցածր կալորիականություն ունի, ուստի հատկապես քաշի ավելցուկ ունեցող երեխաների սննդակարգում գետնատանձը պարտադիր է:

Գովազդ