Աղցան Ոզնի` 2 և բարձր տարիքի երեխաների համար

Սնունդ

Աղցանի համար հարկավոր է.

150 գրամ հավի կրծքամիս,

40 գրամ պանիր,

50 գրամ գազար,

Թթվասեր,

Հազարի տերևեներ (մառոլ),

Ձիթապտուղ` զարդարելու համար:

Պատրաստման եղանակը.

Աղցանի համար հարկավոր է.

150 գրամ հավի կրծքամիս,

40 գրամ պանիր,

50 գրամ գազար,

Թթվասեր,

Հազարի տերևեներ (մառոլ),

Ձիթապտուղ` զարդարելու համար:

Պատրաստման եղանակը.

Հավի կրծքամիսը խաշել, սառեցնել և թել-թել մանրացնել:  Պանիրը քերել և խառնել հավի կրծքամսին: Գազարն անցկացնել մանր քերիչով, ստացված զանգվածի  1/3-ը ավելացնել պանրին և հավի կրծքամսին:  Ստացված զանգվածը լավ խառնել, ավելացնել աղ և թթվասեր:

Ափսեի մեջ փռել նախապես լվացված և չորաված հազարի թերթիկները: Աղցանը ամբողջությամբ լցնել հազարի տերևների վրա և տալ ոզնու մարմնի տեսք: Մնացած գազարով մարմնի լայն մասում ձևավորել ոզնու փշերը:  Իսկ ձիթապտուղով սարքել ոզնուն աչքեր և քիթ:

Բարի ախորժակ:

Գովազդ