Աղցան «Մանկիկ»

Սնունդ

Փոքրիկները, որպես կանոն, շատ են սիրում վարունգով աղցանները և վարունգն ընդհանրապես: Սակայն պետք է հիշել, որ վարունգով աղցան մանկիկներին կարելի է տալ միայն մեկ տարեկանից հետո: Մանկական աղցանները նախընտրելի է համեմել ռաֆինացված ձեթով և մատուցել պատրաստելուց անմիջապես հետո:

Աղցանի համար հարկավոր է.

Մեկ կարտոֆիլ,

Մեկ վարունգ,

Կես խնձոր,

Կես գազար,

Երգու գդալ կանաչ ոլոռ,

Ձու,

Ձեթ:

Պատրաստման եղանակը.

Խորանարդիկներով կտրատել  եփված կարտոֆիլը, հիսուն գրամ խաշած միսը, կես խնձորը, վարունգը և գազարի կեսը: Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ, ավելացնել մեկ-երկու գդալ  խաշած ոլոռ, խառնեք, համեմեք ձեթով: Վրայից շաղ տվեք խաշած և քերած ձուն: Աղցանը կարելի է զարդարել կանաչեղենի տերևներով, իսկ խաշած գազարից կարող եք ծաղիկ ստանալ:

Ընդհանրապես, մանկական աղցանները ցանկալի է զարդարել, որպեսզի փոքրիկի համար գրավիչ լինեն:

Բարի ախորժակ:

Գովազդ