Պատրաստելու համար հարկավոր է.
Մեկ ձու,
¾ բաժակ կաթ,
Մեկ փոքր գազար,
Մեկ թեյի գդալ սերուցքային կարագ,
Աղ:
Պատրաստման եղանակը
Գազարը խոզանակով մանրակրկիտ լվանալ, մաքրել, անցկացնել խոշոր քերիչով և 15 րոպե
Պատրաստելու համար հարկավոր է.
Մեկ ձու,
¾ բաժակ կաթ,
Մեկ փոքր գազար,
Մեկ թեյի գդալ սերուցքային կարագ,
Աղ:
Պատրաստման եղանակը
Գազարը խոզանակով մանրակրկիտ լվանալ, մաքրել, անցկացնել խոշոր քերիչով և 15 րոպե եփել կես թեյի գդալ կարագում, փակ թավայում, մարմանդ կրակի վրա` պարբերաբար խառնելով: Հարկ եղած դեպքում ավելացնել մեկական թեյի գդալ կաթ:
Արդեն եփված գազարի վրա ավելացնել հարած ձուն և մնացած կաթը: Ավելացնել աղը և խառնել: Խառնուրդը լցնել նախապես յուղապատված ճենապակյա տարայի մեջ: Դնել ջրով ամանի մեջ և եփել գոլորշու վրա` ջուրը 20-25 րոպե մարմանդ եռացնելով:
Բարի ախորժակ: