Հարկավոր է
Հավի ձու-3 հատ,
Կարտոֆիլ- 150 գրամ,
Կաթ- 3 ճաշի գդալ,
Պանիր- 20 գրամ:
Հարկավոր է
Հավի ձու-3 հատ,
Կարտոֆիլ- 150 գրամ,
Կաթ- 3 ճաշի գդալ,
Պանիր- 20 գրամ:
Պատրաստման եղանակը
Ձվածեղը պատրաստելու համար նախ հարկավոր է լվանալ կարտոֆիլը և խաշել կեղևով: Ապա կեղևը մաքրել, կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով: Լցնել տարայի մեջ, որ կարող եք ջեռոց դնել:
Ձուն հարել, ավելացնել մի պտղունց աղ, ավելացնել կաթը, խառնել և լցնել կարտոֆիլի վրա: Վրայից ցանել քերած պանիրը:
Ձվածեղը եփել ջեռոցում մինչև պատրաստ լինի կամ շոգեեփում մոտ 30 րոպե: Պատրաստի ձվածեղը մատուցել թթվասերով: Կարելի է այն զարդարել գինձի տերևով:
Բարի ախորժակ: