Աղը փոքրիկի սննդացանկում

Սնունդ

Աղը հարկավոր է հասուն օրգանիզմին, քանի որ այն կանխում է ջրազրկումը` ջուրը պահելով հյուսվածքներում: Սակայն մանկաբույժներն ահազանգում են, որ ծնողները երեխաների կերակուրներում չափից շատ աղ են ավելացնում: Իսկ աղի ավելցուկը հանգեցնում է վաղաժամ հիպերտոնիայի առաջացման: Չէ որ փոքր հասակից աղի սննդին սովորելու դեպքում հետո դրանից հրաժարվելը դժվար է:

Մանկահասակ երեխաների մոտ  համային ռեցեպտորները, որոնք ընկալում են աղի սնունդը, դեռ

Աղը հարկավոր է հասուն օրգանիզմին, քանի որ այն կանխում է ջրազրկումը` ջուրը պահելով հյուսվածքներում: Սակայն մանկաբույժներն ահազանգում են, որ ծնողները երեխաների կերակուրներում չափից շատ աղ են ավելացնում: Իսկ աղի ավելցուկը հանգեցնում է վաղաժամ հիպերտոնիայի առաջացման: Չէ որ փոքր հասակից աղի սննդին սովորելու դեպքում հետո դրանից հրաժարվելը դժվար է:

Մանկահասակ երեխաների մոտ  համային ռեցեպտորները, որոնք ընկալում են աղի սնունդը, դեռ զարգացած չեն: Դրանք զարգանում են այն ժամանակ, երբ մենք սկսում ենք աղ ավելացնել սննդում:

Մեծահասակ մարդու համար օրական աղի թույլատրելի չափաքանակը 4-6 գրամ է: Հիպերտոնիայի դեպքում այդ ցուցանիշը նվազում է մինչև մեկ գրամ: Երեխաների դեպքում աղի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 0,25-0,3 գրամը (դանակի սուր ծայրի չափով կամ մի պտղունց): Մանկական պատրաստի կերակրատեսակներում արդեն իսկ աղ կա, այնպես որ ավելացնել պետք չէ, անգամ եթե Ձեզ թվում է, թե ալանի է:

Երեխայի սննդացանկում աղը կարելի է ներառել սկսած մեկ տարեկան հասակից: Հիշեք նաև, որ երեխաների դեպքում աղի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 0,5-1 գրամը (թեյի գդալի ծայրով):

Նախապատվությունը տվեք յոդացված աղին: Բայց հիշեք, որ յոդացված աղի պահպանման ժամկետը 3-4 ամիս է, հետո յոդը պարզապես ցնդում է:  Պետք չէ նաև երեխային տալ նատրիումի նվազ պարունակությամբ աղ, դա նախատեսված է հիպերտոնիկների համար:

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ