Շուտով կսկսվի մրգերի հարուստ սեզոնը: Մինչ այդ հարկավոր է դատարկել սառցախցիկը: Վստահաբար, բոլոր մայրիկներն իրենց փոքրիկների համար մրգային զամբյուղներ են պատրաստել ու ի պահ դրել սառցախցիկում` հյութեր պատրաստելու համար: Հիմա, երբ հյութերի նոր հումքն արդեն ոչ սառեցված վիճակում կհայտնվի շուկայում, արժե բեռնաթափել սառնարանը:

Հաստատ սառցախցիկից կգտնեք սառեցված մոշ: Հիմնականում հենց այդ հատապտուղն էլ կծառայի` համեղ ու կենդանակերպ նախաճաշ պատրաստելու համար: Բացի այդ, հարկավոր է խնձոր, կիվի ու չրի կտորներ:
Խնձորի կեղեւը մաքրեք, կտրեք այնպես, որ ստացվի գառնուկի գլուխը, մարմինը պատրաստեք մոշից, քիթը, աչքերն ու բերանը նույնպես սարքեք մոշի կտորներից: Նույնը` ոտքերը: Առանձնացրեք 4 ուղղահայաց կտրված խնձորի կտորները եւ կճղակների տեղում դրեք մոշի կտորները: Կիվին կտրեք շրջանաձեւ, որ ստանաք արեւը, եւ ուղղահայաց կտորներով` ճառագայթները:
Գառնուկի ոտքերի տակ էլ շարեք չիրը: Եվ հիշեք` մոշը շատ օգտակար է հատկապես հարբուխի, ջերմության դեպքում:
Բարի ախորժակ