Քմահաճ փոքրիկների ծնողները հաճախ են ընկնում մտածմունքների մեջ` ինչ անեն, որ փոքրիկն ուտի վիտամինային ճաշիկը: Մայրիկները կարող են ազդել ճաշը մերժող փոքրիկների ախորժակի վրա` պարզապես առաջարկելով սպասքի մեկ այլ պարագա: Հիմնական պայմանն այն է, որ դա պետք է լինի բազմագույն:
Քորնելի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաները, ի տարբերություն մեծահասակների,
Քմահաճ փոքրիկների ծնողները հաճախ են ընկնում մտածմունքների մեջ` ինչ անեն, որ փոքրիկն ուտի վիտամինային ճաշիկը: Մայրիկները կարող են ազդել ճաշը մերժող փոքրիկների ախորժակի վրա` պարզապես առաջարկելով սպասքի մեկ այլ պարագա: Հիմնական պայմանն այն է, որ դա պետք է լինի բազմագույն:
Քորնելի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաները, ի տարբերություն մեծահասակների, նախընտրում են վառ եւ գունավոր սպասք: Օրինակ` երեխան սիրով կուտի անգամ բրոկոլին եւ ձուկը այն ափսեից, որը զարդարված է 7 տարատեսակ պատկերներով, որոնք ունեն 6 գույն: Մեծահասակներն ընդամենը 3 պատկեր ու 3 գույն են նախընտրում:
Այսպիսով, եթե փոքրիկին առաջարկում եք շիլա կամ շոգեխաշած բանջարեղեն, ապա ափսեի գույնը կարող է վճռորոշ լինել: Ի դեպ, բրիտանական «British Tesko» ընկերությունն աճեցնում է գունավոր ծաղկակաղամբ` մանուշակագույն, դեղին ու կանաչ: Ծաղկակաղամբի այդ գույներն ստանում են բնական, ոչ քիմիական ճանապարհով: Պարզապես պատվաստում են այլ տեսակների հետ, օրինակ` բրոկոլիի:
Աղբյուրը` geniuspregnancy.com