1. Խառնեք անճանաչելիության աստիճան
Միրգը կամ բանջարեղենը բլենդերով անցկացնելուց հետո խառնեք փոքրիկի նախաճաշին: Մակարոն պատրաստեք ու վրան ավելացրեք սպանախ, գազար եւ այլ բանջարեղեն ինչպես սոուս: Իսկ մրգի դեպքում պատրաստեք մրգային պունչ` խառնելով հարած ելակը, խնձորն ու կիվին:
2. Հնարեք գրավիչ կտրվածքներ
1. Խառնեք անճանաչելիության աստիճան
Միրգը կամ բանջարեղենը բլենդերով անցկացնելուց հետո խառնեք փոքրիկի նախաճաշին: Մակարոն պատրաստեք ու վրան ավելացրեք սպանախ, գազար եւ այլ բանջարեղեն ինչպես սոուս: Իսկ մրգի դեպքում պատրաստեք մրգային պունչ` խառնելով հարած ելակը, խնձորն ու կիվին:
2. Հնարեք գրավիչ կտրվածքներ
Եթե ունեք, ապա օգտագործեք, եթե չունեք, ապա ձեռք բերեք հատուկ քերիչներ, որոնք զվարճալի կտորների են վերածում միրգն ու բանջարեղենը: Այդ կտորներից զվարճալի դեմքեր ու պատկերներ ստացեք: Նույնը, ի դեպ, կարող եք անել նաեւ դանակով:
3. Մանրացրեք ու լցոնեք
Վերցրեք որեւէ հեղուկ կամ կիսահեղուկ սնունդ, օրինակ` յոգուրտ, հալած շոկոլադ, շոկոլադե կարագ`լցոնելու համար միրգը կամ հակառակը` մանրացված միրգը դրա մեջ լցնելու: Այս դեսերտը կարող եք վայելել փոքրիկի հետ միասին:
4. Ներգրավեք փոքրիկին խոհանոցի աշխատանքին
Երբ փոքրիկը ձեզ հետ է խոհանոցում, դառնում է հետաքրքրասեր եւ կարող է էքսպերիմենտներ անել անգամ այն կերակուրների վրա, որոնք չի սիրում: Զվարճալի կլինի, եթե մրգի կամ բանջարեղենի համար ծիծաղելի անուններ հորինեք , նկարագրեք ոչ սովորական ձեւով կամ անվանակոչեք փոքրիկի սիրած ֆիլմի կամ մուլտի սիրված հերոսների անուններով: Այսպիսով, միրգը կդառնա շոուի հերոս:
5. Դիմեք պաղպաղակի փայտիկների օգնությանը
Մի քանի րոպեում դուք կարող եք հարել միրգն ու յոգուրտը եւ վերածել գունավոր կոկտեյլի: Այն պաղպաղակի փայտիկի վրա ու հատուկ ֆորմայով կարող եք սառեցնել ու վերածել հիանալի ամառային խորտիկի: