Օգտակար շիլա` դդումով եւ բրնձով

Սնունդ

Այս շիլայի համար շատ բան հարկավոր չէ: Ընդամենը բրինձ, դդում, սեւ սալորաչիր եւ կարագ: Բրինձը լվացեք, դդումը մաքրեք ու կտրատեք եւ լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուր եւ դրեք մարմանդ կրակի վրա: Խաշեք 15-20 րոպե: Երբ կզգաք, որ բրինձն ու դդումը հալվում են, ջուրն էլ գոլորշիացել է, ավելացրեք մանր կտրատած սալորաչիրն ու կարագը:

Այս շիլայի համար շատ բան հարկավոր չէ: Ընդամենը բրինձ, դդում, սեւ սալորաչիր եւ կարագ: Բրինձը լվացեք, դդումը մաքրեք ու կտրատեք եւ լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուր եւ դրեք մարմանդ կրակի վրա: Խաշեք 15-20 րոպե: Երբ կզգաք, որ բրինձն ու դդումը հալվում են, ջուրն էլ գոլորշիացել է, ավելացրեք մանր կտրատած սալորաչիրն ու կարագը: Ըստ ցանկության` կարող եք նաեւ մի քիչ աղ լցնել:

Դդումը կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում: Դդումը երկաթի մեծ քանակությամբ  առողջացնում է դեմքի մաշկը` հաղորդելով յուրահատուկ փայլ: Դդումը խորհուրդ է տրվում նաեւ  սակավարյունության դեպքում: Իսկ սեւ սալորաչիրը ոչ միայն սրտին է օգտակար, այլեւ վերացնում է բակտերիաները:

Բարի ախորժակ

Գովազդ