Ի՞նչ օգտակարություն ունի հավկիթը եւ ինչպե՞ս մատուցել, որ փոքրիկը չհրաժարվի

Սնունդ

Երեխայի սննդակարգում հավկիթն էական դեր ունի: Այն հարուստ է սպիտակուցներով ու  ամինաթթուներով:  Դեղնուցում շատ են A, D, E, B խմբի վիտամինները: Ձուն պարունակում է նաեւ հանքային նյութեր՝ ֆոսֆոր, ցինկ, ծծումբ, կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ: Ֆոսֆորը կարեւոր է  նյարդային համակարգի և գլխուղեղի աշխատանքի համար:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ հավկիթն ունի ալերգեններ: Հետեւաբար փոքրիկներին մատուցելիս պետք է ուշադիր լինել: Իսկ ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում չարաշահել հավկիթի օգտագործումը:  Այն դժվարամարս է, հետեւաբար արժե մատուցել փոքրիկին առավոտյան: Նաեւ հիշեք, որ պետք է եփելուց առաջ լավ լվանալ ու խաշել այնքան, որ պինդ լինի՝ մոտավորապես 15-20 րոպե:

Իսկ ինչպե՞ս մատուցել հավկիթը փոքրիկին, որ չհրաժարվի ուտել: Առաջարկում ենք այն խաշել, մանրացնել ու ինչպես պատկերված է նկարում, քսել հացին, որին նախապես պետք է  զեբրանման տեսք տաք: Եթե խաղող չկա, հոգ չէ: Կարող եք փոխարինել կտրատած խնձորով: Չէ՞ որ խնձորը եւս շատ վիտամինային միրգ է, որը հարուստ է երկաթով:

Գովազդ