Բուլղարական պղպեղը փոքրիկի սննդակարգում

Սնունդ

Եթե Ձեր փոքրիկն արդեն 1,5 տարեկան է, ապա ժամանակն է նրա սննդակարգում ներառել նաև բուլղարական պղպեղը, իհարկե,  քաղցր տեսակը: Առաջին անգամ մի շերտ տվեք փոքրիկին, իսկ հետո աստիճանաբար կարող եք ավելացնել չափաբաժինը:

100 գրամ պղպեղը պարունակում է մոտ 300 մգ վիտամին C:  Այս վիտամինի պարունակությամբ պղպեղը հանգիստ կարող է մրցել լիմոնի ու սև հաղարջի հետ:

Պղպեղը նաև կարոտին նյութի պարունակությամբ է հայտնի: Իսկ այս նյութը նպաստում է մազերի աճին,

Եթե Ձեր փոքրիկն արդեն 1,5 տարեկան է, ապա ժամանակն է նրա սննդակարգում ներառել նաև բուլղարական պղպեղը, իհարկե,  քաղցր տեսակը: Առաջին անգամ մի շերտ տվեք փոքրիկին, իսկ հետո աստիճանաբար կարող եք ավելացնել չափաբաժինը:

100 գրամ պղպեղը պարունակում է մոտ 300 մգ վիտամին C:  Այս վիտամինի պարունակությամբ պղպեղը հանգիստ կարող է մրցել լիմոնի ու սև հաղարջի հետ:

Պղպեղը նաև կարոտին նյութի պարունակությամբ է հայտնի: Իսկ այս նյութը նպաստում է մազերի աճին, լավացնում է տեսողությունը: Իսկ պղպեղում պարունակվող B2, B6, B12, E, P, PP վիտամինները, սպիտակուցները և եթերային յուղերը հարկավոր են փոքրիկին ուղեղի լավ աշխատանքի, ցերեկային ակտիվության և գիշերային հանգիստ քնի համար: Այս բանջարեղենը պարունակում է նաև մի շարք կարևոր ածխաջրեր, ինչպիսիք են գլյուկոզան, ֆրուկտոզան, սախարոզան, որոնք  փոքրիկի համար էներգիայի աղբյուր են, ինչպես նաև լավացնում են ախորժակը:

Պղպեղը նաև կարևոր է փոքրիկի աղեստամոքսային համակարգի լավ աշխատանքի համար, քանի որ մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում: Այն  իր վրա է հավաքում ու օրգանիզմից դուրս բերում վնասակար նյութերը: Սակայն, եթե փոքրիկն ունի մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ, ապա նրա սննդակարգում  պղպեղ ներառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Ցանկալի է, որ փոքրիկը պղպեղն ուտի թարմ վիճակում, քանի որ այսպես բոլոր օգտակար նյութերը փոքրիկի օրգանիզմին կանցնեն:

Եթե փոքրիկը կամակոր է ուտելու հարցում, կարող եք կամիր, կանաչ և դեղին պղպեղներով գեղեցիկ պատկերներ ստանալ, կամ պարզապես դրանք կտրատել փայտիկների պես բարակ ու երկար ու առաջարկել փոքրիկին որպես գունավոր ձողիկներ:

Կարող եք նաև պղպեղը եփել ջեռոցում կամ էլեկտրական սալիկի վրա: Երբ պղպեղի կեղևը սկսի մգանալ և վրան փուչիկներ առաջանան, կարող եք վերցնել կրակից, մի քանի րոպեով այն փակ տարայի մեջ դնել, որպեսզի գոլորշուց կեղևը փափկի և կարողանաք հեշտությամբ հեռացնել: Կեղևից մաքրված պղպեղը կարող եք կտրատել ու փոքրիկին մատուցել զանազան փլավների կամ կարտոֆիլային կերակուրների հետ:

 

Գովազդ