Բրոկոլիով և դդումով պյուրե

Կերակուրը նախատեսված է 1-1,5 տարեկան փոքրիկների համար:

Հարկավոր է.

80 գրամ դդում,

80 գրամ բրոկոլի,

Մի ճյուղ մաղադանոս,

Մի քիչ կարագ:

Պատրաստման եղանակը

Կեղևից ու կորիզներից մաքրված դդմի շերտը խորանարդիկներով կտրատել: Բրոկոլին էլ բաժանել մանր ծաղկաբույլերի: Ջուրը եռացնել, բանջարեղենը լցնել եռացող ջրի մեջ և եփել տարայի բերանը փակ, մինչև որ բանջարեղենները խաշվեն:

Պատրաստի բանջարեղենները անցկացնել մաղով, հարել բլենդերով կամ պարզապես ճխլել  պատառաքաղով: Ավելացնել 1-2 գդալ այն ջրից, որի մեջ եփվում էին բրոկոլին և դդումը: Պատրաստի պյուրեին ավելացնել կարագը և մանրացրած մաղադանոսը, խառնել և մատուցել փոքրիկին:

Բարի ախորժակ:

Բաղադրատոմսն ըստ vkusnyasha.ru կայքի