Դդմի շիլա՝ որեւէ հացահատիկով

Ինչ է պետք.

100 գրամ դդում, 20 գրամ աղացած հացահատիկ (բրինձ, ցորեն, կորեկ), մի կտոր սերուցքային կարագ, 50 գրամ կաթ,  60 գրամ ջուր,  1 թեյի գդալ շաքարավազ:

 

Ինչպես պատրաստել

Դդումը լվանալ, մաքրել կեղեւից ու կորիզներից, կտրատել խորանարդաձեւ, լցնել եռացող ջրի մեջ, ավելացնել շաքարավազը ու մոտ 30 րոպե եփել: Ավելացնել հացահատկի փոշին, կաթը եւ շարունակել եփել:  Պատրաստի շիլային ավելացնել կարագը եւ եռացնել:

Բարի ախորժակ