Ինչպե՞ս մատուցել կաթնաշոռը, որ փոքրիկը չհրաժարվի

Սնունդ

Բոլոր մայրերին է հայտնի, որ կաթնաշոռը չափազանց կարեւոր սննդատեսակ է փոքրիկների համար: Այն պարունակում է կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռն օգտակար է հատկապես ատամների, ոսկորների, մաշկի, մարսողության համար:

Իզուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս փոքրիկի սննդացանկում պատվավոր տեղ հատկացնել կաթնամթերքի հենց այս տեսակին: Բայց որքան էլ մեծ լինի մայրիկի կամքը՝ փոքրիկին սնել կաթնաշոռով, երեխաները կարող են հրաժարվել դրանից եւ վերջ: «Իմ Փոքրիկ»-ը որոշել է հեշտացնել ձեր գործը՝ առաջարկելով յուրատեսակ բաղադրատոմս, որը, որպես կանոն, շատ հաճելի է լինում փոքրիկի քիմքին: Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր.

  • կաթնաշոռ
  • բանան
  • արմավ (խուրմա)
  • դարչին
  • ընկուզեղեն

Պատրաստելու համար հարկավոր է  պատառաքաղով ճզմել կաթնաշոռն ու բանանը, լավ խառնել, ապա մանրացնել արմավն ու ընկուզեղենը (օրինակ՝ ընկույզ կամ նուշ), լցնել կաթնաշոռի ու բանանի խյուսի վրա, ապա ցանել դարչինի փոշի: Ընդամենը 15 րոպեում կարող եք պատրաստել օգտակար ու համեղ նախաճաշ:

Բարի ախորժակ
Գովազդ