Մայրիկի սխալները. ինչպե՞ս չի կարելի կերակրել երեխային

Սնունդ

Հաճախ երեխային կերակրելը  դառնում է ընտանիքի անդամների գերխնդիրը: Հոգատար տատիկն ու սիրող մայրիկն այնքան են տարվում երեխային կերակրելով, որ մոռանում են մի շատ կարևոր հանգամանք՝ գուցե երեխան քաղցած չէ՞ և ուտել չի՞ ուզում: Ճ՞իշտ է,  արդյոք, այդ վարքը:

Սխալ 1.  Կերակրել ցանկացած գնով

Հաճախ երեխային կերակրելը  դառնում է ընտանիքի անդամների գերխնդիրը: Հոգատար տատիկն ու սիրող մայրիկն այնքան են տարվում երեխային կերակրելով, որ մոռանում են մի շատ կարևոր հանգամանք՝ գուցե երեխան քաղցած չէ՞ և ուտել չի՞ ուզում: Ճ՞իշտ է,  արդյոք, այդ վարքը:

Սխալ 1.  Կերակրել ցանկացած գնով

 

Երբ փոքրիկը սկսում է նոր-նոր քայլել, նրա մոտ այնքան շատ հետաքրքրություններ են առաջանում, որ ուտելն արդեն կարծես թե նրա համար մղվում է երկրորդ պլան: Երեխային նստեցնել սեղանի մոտ՝ կերակրելու համար, դառնում է չափազանց դժվար: Բացի այդ տարիների հետ երեխաները սննդի նկատմամբ դառնում են ավելի խտրական և չեն ուզում ուտել այն, ինչ առաջարկում է մայրիկը: Այս դեպքում ծնողները սկսում են բողոքել երեխայի վատ ախորժակից և դիմում են զանազան հնարքների՝ երեխային կերակրելու համար: Կերակրելու ընթացքում սկսում են կենդանիների կամ ծաղրածուի նմանակել, երգում են, պարում, մուլտֆիլմ միացնում և այլն: Որոշ դեպքերում այս հնարքներով ծնողները հասնում են ցանկալի նպատակին: Սակայն պետք է հստակ իմանալ, որ այս եղանակով մայրիկները վնասում են երեխաների առողջությունը. այսպես երեխան չի կենտրոնանում ուտելու վրա, այսինքն՝ ուտում է առանց հասկանալու, ինչի արդյունքում կարող է առաջանալ ճարպակալում: Բացի այդ, նման դեպքերում փոքրիկը նույնիսկ չի հասկանում կերակուրի համն ու բույրը:

Այս ամենից զատ, այն վնասում է նաև մարսողական համակարգը, քանի որ փոքրիկը, հետևելով զվարճանքին, կարող է կերակուրը կուլ տալ առանց լավ ծամելու:

Սխալ 2. Մաքուր ափսե

Շատ ծնողներ նախատում են երեխաներին, որ նրանք չեն ուտում մինչև վերջ: Սա շատ կոպիտ սխալ է, և կարող է երեխայի մոտ առաջացնել ոչ միայն ախորժակի կորուստ, այլեւ առհասարակ զզվանք ուտելիքի հանդեպ: Մյուս կողմից, ստիպելով երեխային ուտել մինչև վերջ՝ ծնողները խախտում են երեխայի բնական ունակությունը՝ լսել եւ հասկանալ օրգանիզմի կարիքները: Եթե երեխան հաճախակի է ավելցուկ թողնում ափսեի մեջ, նախընտրելի է պարզապես քիչ լցնել և թողնել, որ երեխան ինքը պահանջի հավելյալ սնունդ:

Սխալ 3. Հյուրընկալություն

Շատ կոպիտ սխալ է երեխային նկատողություն անել, երբ ճաշում եք ուրիշի տանը: Եթե երեխան իրեն լավ չի դրսևորում, պետք է հիշել, թե ստույգ որ դեպքերում: Երբ սեփական տանը նստում եք սեղանի շուրջ, պետք է կենտրոնանալ այդ սխալների վրա: Պետք է երեխային բացատրել, որ բոլոր տեղերում իրեն պետք է դրսևորի նույն կերպ, և իրեն սեղանի շուրջ պահել իմանա:

Ինչպես հայտնի է, երեխաները միշտ կրկնում են ծնողների վարքագիծը: Ուստի, եթե ծնողները պահպանում են ուտելու հիգիենան, սեղանի շուրջ իրենց դրսևորում են բարեկիրթ, երեխան ակամա կրկնօրինակում է այդ ամենը:

 

Աղբյուրը՝ http://woman-rules.ru/

Գովազդ