Բրոկոլին շատ օգտակար է բոլոր տարիքի մարդկանց համար: Իսկ երեխայի սննդացանկում այն առավել քան անհրաժեշտ է, քանի որ.
- Այն հիպոալերգիկ մթերք է և անվտանգ է նաև այն երեխաների համար, ովքեր ունենում են ալերգիկ ռեակցիաներ:
Բրոկոլին շատ օգտակար է բոլոր տարիքի մարդկանց համար: Իսկ երեխայի սննդացանկում այն առավել քան անհրաժեշտ է, քանի որ.
- Այն հիպոալերգիկ մթերք է և անվտանգ է նաև այն երեխաների համար, ովքեր ունենում են ալերգիկ ռեակցիաներ:
- Պարունակում է բազմաթիվ վիտամիններ և օգնում է օրգանիզմի միկրոֆլորայի պահպանմանը: Այն երեխաները, ովքեր պարբերաբար ուտում են բրոկոլիով պատրաստված կերակուր, հազվադեպ են ունենում փորկապություն:
- Բրոկոլի ուտելով երեխան ստանում է մեծ քանակությամբ A, C վիտամիններ, կալիում, երկաթ: Այս բանջարեղենը նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, կանխարգելում է անեմիան, պայքարում է վարակների դեմ: Կալցիումի և մագնեզիումի բավարար քանակը բրոկոլիի մեջ նպաստում է երեխայի նյարդային համակարգի կայունությանը, հանգիստ քնին և դիմադրում տարբեր տեսակի սթրեսների դեմ: Բրոկոլին ունի մեծ քանակությամբ վիտամին U, որն օգնում է պայքարել տարբեր տեսակի խոցերի դեմ:
Տեղեկություն. Բանջարեղենի այս տեսակը, ինչպես սոխը և սխտորը, պարունակում է մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք ակտիվ պայքարում են վիրուսների և վարակների դեմ:
Վիտամիններով հարուստ բրոկոլին խորհուրդ է տրվում մատուցել հատկապես այն երեխաներին, ովքեր չեն ուտում միս: Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բրոկոլին նվազեցնում է նաև շնչառական ասթման, ալերգիկ ռեակցիաները և վերականգնում է իմունային համակարգը: Այն նաև օգնում է պայքարել երեխաների ավելորդ քաշի դեմ:
Հակացուցումներ.
1.Եթե երեխան նույնիսկ չի ուզում համտեսել բրոկոլի, դա կարող է վկայել օրգանիզմում յոդի պակասի մասին:
2.Եթե երեխան ունի ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ապա այն կարող է մեծացնել մարսողական համակարգի խանգարումները:
Աղբյուրը՝ babyfoodtips.ru