Որպեսզի երեխայի համար պատրաստեք բանջարեղենով կերակուր, նախ հարկավոր է մանրակրկիտ լվանալ այն հոսող ջրով, խոզանակել, կեղևը և սերմերը հեռացնել: Խորհուրդ չի տրվում կեղևը հանել, ապա նոր լվանալ, քանի որ այդ դեպքում հեռացվում են նաև որոշակի օգտակար նյութեր: Խորհուրդ չի տրվում նաև բանջարեղենը երկար ժամանակ թողնել ջրի մեջ:

Երեխաների համար բանջարեղեն եփելու լավագույն տարբերակը քիչ քանակությամբ ջրի մեջ եփելն է՝ առանց աղի: Եփվելուց հետո կարելի է աղալ կամ հարել:
Եփած բանջարեղենը կարելի է օգտագործել ոչ ուշ, քան 1.5 ժամվա ընթացքում, որպեսզի պահպանվեն բոլոր վիտամինները: Բանջարեղենը հարկավոր է պահել հատուկ տարաների մեջ, որոնք ունեն կափարիչ: Ցանկալի է եփել այն քանակությամբ, որ հարկ չլինի երկրորդ անգամ տաքացնելու:
Աղցանները երեխային պետք է մատուցել թարմ վիճակում, քանի որ կտրատած բանջարեղենի միջից օքսիդանում է սննդային արժեքը: Աղցան պատրաստելուց առաջ հարկավոր է բանջարեղենը նախ լվանալ հոսող ջրով, ապա՝ եռացրած:
Ռուսաստանի «Դոկտոր ՍՄ» կլինիկայի մանկաբույժ Տատյանա Տարասովայի կարծիքով՝ բանջարեղենը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոէլեմենտներ, ուստի այն երեխայի սննդակարգում պարտադիր է: Օրինակ՝ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում եւ կալիում: Կարտոֆիլով կարելի է պատրաստել աղցաններ, խյուս, ապուրներ և այլն: Շատ օգտակար է նաև խորոված կարտոֆիլը: Կաղամբը B վիտամինի, իսկ բուլղարական պղպեղը C վիտամինի անսպառ աղբյուր են:
Գազարը հիանալի հակաբիոտիկ միջոց է, որը սպանում է օրգանիզմի վնասակար մանրէները: Այն պարունակում է շատ վիտամիններ, եթերային յուղեր, օրգանական թթուներ, որոնք օգնում են մարսողությանը: Այն դյուրին է դարձնում մսի և ձկան մարսողությունը:
Խորհուրդ է տրվում բանջարեղենը եփել միայն բուսական յուղերով:
Աղբյուրը՝ 2mm.ru