Անհրաժեշտ բաղադրիչները
- Խաշված բազուկ-15գրամ
- Խնձոր-10գրամ
- Շաքարի օշարակ-ըստ նախասիրության, ցանկալի է ոչ շատ
- Բուսական յուղ
Մենք բոլորս գիտենք, որ թարմ միրգն ու բանջարեղենը շատ կարևոր են երեխայի առողջության համար:

Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, որոնք նպաստում են երեխայի առողջ աճին և օգնում աղիքների բնականոն աշխատանքին: Այս աղցանը հատկապես օգտակար է այն երեխաներին, ովքեր հաճախ են ունենում փորկապություն կամ առհասարակ աղիքների ոչ նորմալ միկրոֆլորա:
Պատրաստման եղանակը
Բազուկը լավ լվանալուց հետո խաշել, կեղևազրկել և քերիչով անցկացնել: Ավելացնել կեղևազրկված և քերիչով անցկացված խնձորը: Շաքարի օշարակը լցնել ստացված զանգվածի վրա և ավելացնել շատ քիչ քանակությամբ բուսայուղ:
Բարի ախորժակ