Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը մարսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունի: Սթրեսները, ոչ կանոնավոր սնունդը, վարակները, հակաբիոտիկների ընդունումը ոչնչացնում են աղիների բարենպաստ միկրոֆլորան: Նման վնասակար գործոնների դեմ կարող է պայքարել միայն ուժեղ իմունային համակարգ ունեցող օրգանիզմը:

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական սննդակարգի մաս դարձնել կենդանի յոգուրտները, որոնցում առկա կենդանի յուգուրտային բակտերիաները վերականգնում են աղիների միկրոֆլորան:
Միջազգային չափորոշիչների համաձայն` յոգուրտ կարելի է անվանել միայն այն մթերքը, որը պարունակում է «կենդանի» բակտերիալ կուլտուրա՝ բուլղարական ցուպիկ և կաթնաթթվային ստրեպտոկոկ: Մնացյալը ջերմային մշակման ենթարկված մթերքներ են, որոնք իրականում քաղցր աղանդեր կամ դեսերտ են: Ներկայում Հայաստանյան շուկան լի է ջերմամշակման ենթարկված «յոգուրտներով», որոնք ներկրվում են արտերկրից: Ջերմամշակված յոգուրտների պահպանման ժամկետը մեկ ամսից ավելի է, և, բնականաբար, այն չի կարող պարունակել օրգանիզմին անհրաժեշտ կենդանի բակտերիաներ, քանի որ վերջիններիս կյանքի առավելագույն տևողությունը 30 օր է: Ի տարբերություն ջերմամշակված յոգուրտների՝ կենդանի յոգուրտների պահպանման ժամկետը 10-30 օր է, դրանք զերծ են կոնսերվանտներից, պարունակում են վիտամինների մի ողջ կազմ՝ C, A, B1, B6, B12, E, D, Ca, Na, K եւ այլ միկրոէլեմենտներ:
Կենդանի յոգուրտը ջերմամշակվածից տարբերելու համար պարզապես ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին:
Հավելենք նաև, որ որոշ հայրենական կաթնամթերք արտադրողներ իրենց արտադրատեսակների շարքում ունեն կենդանի յոգուրտներ: Գնելով հայրենական արտադրության յոգուրտներ՝ դուք բարելավում եք ձեր առողջությունը, օրգանիզմն ապահովում եք անհրաժեշտ կենդանի բակտերիաներով և, միևնույն ժամանակ, զարկ տալիս հայրենական շուկայի զարգացմանը: