Ինչպես պատրաստել յոգուրտ տնային պայմաններում

Սնունդ

Ընդառաջ գնալով ընթերցողների հորդորին՝ «Իմ Փոքրիկ»-ը ներկայացնում է տնային պայմաններում յոգուրտ պատրաստելու բաղադրատոմսը:

Ինչ է հարկավոր.

Կաթ – 1 լիտր

Մածուն – 1 ճաշի գդալ կամ չոր մերան

Շաքարավազ – 1 ճաշի գդալ

Կտրատած միրգ կամ հատապտուղ - 1 ճաշի գդալ

Ինչպես պատրաստել.

Կաթը եռացնում եք, ապա մարում կրակը եւ սպասում մինչեւ փոքր-ինչ հովանա:

Ցանկալի է, որ ջերմաստիճանը լինի 40-42 աստիճան:  Եթե ստացել եք ցանկալի ջերմաստիճանը, ավելացրեք շաքարավազը, ապա մերանը կամ մածունը եւ տարան դրեք տաք սենյակում: Ինչպես տատիկներն են խորհուրդ տալիս, կաթսան կարող եք ծածկել ծանր ու տաք հագուստով: Դարձյալ նույն ջերմաստիճանի ներքո (40-42 աստիճան) պահեք  6-8 ժամ:  Երբ մածունն արդեն պատրաստ լինի, լցրեք բաժակի մեջ, ավելացրեք փոքրիկի նախընտրած կտրատած միրգը կամ հատապտուղը եւ մատուցեք:

Բարի ախորժակ

Գովազդ