Բաղադրատոմսը նախատեսված է 2-3 տարեկան երեխաների համար:
Հարկավոր է.
- Կլոր բրինձ-1 բաժակ
- Ջուր-2 բաժակ
- Կաթ-1.5 բաժակ
- Աղ-մի պտղունց
- Կանաչ խնձոր-կես հատ
- Չամիչ-մի բուռ:
Բաղադրատոմսը նախատեսված է 2-3 տարեկան երեխաների համար:
Հարկավոր է.
- Կլոր բրինձ-1 բաժակ
- Ջուր-2 բաժակ
- Կաթ-1.5 բաժակ
- Աղ-մի պտղունց
- Կանաչ խնձոր-կես հատ
- Չամիչ-մի բուռ:
Պատրաստման եղանակը
Շիլայի համար նախընտրելի է կլոր բրինձը:
Բրինձը հարկավոր է լվանալ 3 անգամ: Այնուհետև վրան լցնել սառը ջուր և եփել միջին կրակի վրա:
Եռալուց հետո կրակը ցածրացնել, և բրինձը եփել մարմանդ կրակի վրա`տարայի բերանը փակ, մինչև ամբողջ ջուրը կգոլորշիանա: Այնուհետև ավելացնել կաթը և եռացնել մոտ 5 րոպե:
Խնձորը լվանալ և կտրատել մանր կտորներով: Կարելի է կեղևը չմաքրել, քանի որ դրա մեջ կան շատ վիտամիններ և օգտակար նյութեր (նույնիսկ ավելի շատ, քան խնձորի մեջ): Չամիչը մաքրել և լվանալ:
Շիլային ավելացնել կտրատած խնձորը և չամիչը: Խառնել և եփել ևս 5-7 րոպե:
Կաթսան վերցնել կրակից, ծածկել կափարիչով և թողնել հանգստանա մոտ 15 րոպե: Շիլան պետք չէ շատ եփել, որպեսզի խնձորի կտորները պահպանեն իրենց ձևը:
Բրնձով շիլան` խնձորով և չամիչով, պատրաստ է:
Բարի ախորժակ:
Աղբյուրը` detskie-recepty.ru