Կորեկով շիլա` չամիչով և կաթնաշոռով

Սնունդ

Բաղադրատոմսը նախատեսված է 2 և ավելի բարձր տարիքի փոքրիկների համար:

Ինչ է հարկավոր

Կաթնաշոռ-200 գ,

Չամիչ-100 գ,

Կաթ-2 բաժակ,

Աղ-մի պտղունց,

Շաքարավազ-1 ճաշի գդալ,

Կարագ-ըստ ճաշակի:

Բաղադրատոմսը նախատեսված է 2 և ավելի բարձր տարիքի փոքրիկների համար:

Ինչ է հարկավոր

Կաթնաշոռ-200 գ,

Չամիչ-100 գ,

Կաթ-2 բաժակ,

Աղ-մի պտղունց,

Շաքարավազ-1 ճաշի գդալ,

Կարագ-ըստ ճաշակի:

 

Ինչպես պատրաստել

Կորեկը մաքրել և լվանալ մի քանի անգամ, մինչև հոսող ջուրը լինի մաքուր: Կորեկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մեծ քանակությամբ ջուր, դնել կրակի վրա: Եռալուց հետո ևս 15 րոպե շարունակել եփել մարմանդ կրակի վրա`տարայի բերանը փակ:

Այնուհետև կաթսան վերցնել կրակից  և ջուրը թափել: Կաթը լցնել առանձին թասի մեջ և հասցնել եռման աստիճանի: Կորեկը լցնել եռացրած կաթի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը և կարագը: Կափարիչը մի փոքր բաց վիճակում շիլան   եփել ոչ բարձր կրակի վրա 30 րոպե:

Չամիչը լավ լվանալ: Եթե այն չոր է, հարկավոր է թրջել եռացրած, տաք ջրի մեջ 20 րոպե, այնուհետև ջուրը թափել: Շիլային ավելացնել կաթնաշոռն ու չամիչը և լավ խառնել: Կաթսան փաթաթել կտորով, որպեսզի տաք մնա և թողնել, որ այն հանգստանա 25-30 րոպե:

Գովազդ