Ինչ է հարկավոր
Յոգուրտ (բնական, առանց հավելումների) - 120 գ
Կարագ - 50 գ
Շաքարավազ - 2-3 ճաշի գդալ
Ալյուր - 200 գ
Փխրեցուցիչ - կես թեյի գդալ
Վանիլին
Աղ - մի պտղունց
Ինչպես պատրաստել
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Սենյակային ջերմաստիճանում փափկեցրած կարագը հարել յոգուրտի, շաքարավազի, աղի և վանիլինի հետ: Այնուհետև ավելացնել ալյուրը և ստանալ խմոր: Եթե խմորը ստացվել է ջրիկ, հարկավոր է ավելացնել ալյուր:
Խմորը հարկավոր է բացել, հարթեցնել մինչև 0.7-1.0 սմ բարակությամբ և կտրատել թխվածքաբլիթների ձևավոր սարքով: Կարելի է կտրատել նաև բաժակով կամ դանակով քառակուսիներ և եռանկյունիներ անել: Խմորը պետք չէ բացել շատ բարակ, քանի որ թխվածքաբլիթը կլինի չոր և պինդ:
Թխվածքաբլիթները հարկավոր է դասավորել թխելու համար նախատեսված թերթիկի վրա և թխել 15-20 րոպե, մինչև դառնա ոսկեգույն:
Բարի ախորժակ