Ինչ է հարկավոր
Հնդկահավի փափկամիս
Լոլիկ - 1 հատ
Գազար - 1 հատ
Սոխ (գլուխ)-1 հատ
Բրինձ - 2 ճաշի գդալ
Թարմ կանաչի
Ինչպես պատրաստել
Հնդկահավի փափկամիսը հարկավոր է եփել մինչև փափկելը: Սոխը մաքրել, լվանալ և կտրատել մանր: Գազարը ևս լվանալ, անցկացնել մանր քերիչով: Այս ամենը եփել՝ ավելացնելով նաև բրինձը:
Եփած միսը մանր կտրատել կամ անցկացնել մսաղացով: Լոլիկը հարկավոր է դնել եռացրած ջրի մեջ, թողնել այնքան, որ կեղևը հնարավոր լինի հեշտությամբ մաքրել: Այնուհետև կտրատել և շոգեխաշել փակ կափարիչով կաթսայի մեջ: Լոլիկին ավելացնել եփած միսն ու բրինձը և լցնել ապուրի մեջ: Հասցնել եռացման աստիճանի: Պատրաստված ապուրին աննշան աղ անել, ավելացնել կտրատած մաղադանոս:
Բարի ախորժակ