Եթե փոքրիկը կաթ խմել չի սիրում, եւ դուք հոգնել եք բաղադրատոմսեր հորինելով, փորձեք նաեւ այս մեկը:
Ինչ է հարկավոր
Բանան – 1 հատ
Խնձոր – 1 հատ
Կաթ – 1 բաժակ
Դարչին – մի պտղունց
Ինչպես պատրաստել
Բանանն ու խնձորը մաքրել կեղեւից, կտրատել, լցնել բլենդերի մեջ, ավելացնել կաթն ու դարչինը եւ հարել: Մատուցել առավոտյան:
Բարի ախորժակ