Ինչ է հարկավոր
Խնձոր - 100 գ
Սև սալոր - 5 գ
Ջուր - 300 գ
Շաքարավազ - 40 գ
Հաղարջ - 20 գ
Կարտոֆիլի օսլա - 4 գ
Ինչպես պատրաստել
Խնձորը հարկավոր է լվանալ, մաքրել կեղևից, կտրատել բարակ շերտերի` հեռացնելով միջուկը: Հաղարջը լվանալ և քամել հյութը: Խնձորի կեղևները և հաղարջի մնացորդները լցնել ջրի մեջ և եփել: Այնուհետև պետք է քամել և այդ ջրի մեջ ավելացնել նախապես թրջած մանրացրած սև սալորը, շաքարավազն ու եռացնել: Ավելացնել նաև կարտոֆիլի օսլան` սառը ջրի մեջ լուծված: Նորից եռացնել և ավելացնել շերտերով կտրատած խնձորը: Կաթսան հանել կրակից, ավելացնել հաղարջի քամած հյութը, կափարիչով փակել կաթսան և թողնել: Քիչ ուշ կարող եք մատուցել:
Բարի ախորժակ