Ապուր-խյուս, որի հիմնական բաղադրիչը ձուկն է

Սնունդ

Ինչ է հարկավոր

Ձկան փափկամիս - 150 գ

Գլուխ սոխ (փոքր) - կես հատ

Գազար (միջին չափի) - 1 հատ

 

Կարտոֆիլ (միջին չափի) - 1 հատ

Թթվասեր

Կանաչի (ըստ ցանկության) 

Ինչպես պատրաստել

Ձկան փափկամիսը դնել կաթսայի մեջ, լցնել 1.5-2 բաժակ ջուր և դնել կրակին: Երբ ձուկը եփվի, այն տեղափոխել ամանի մեջ, իսկ արգանակը քամել:

Բանջարեղենը հարկավոր է լվանալ: Մանր կտրատել կարտոֆիլը և սոխը, իսկ գազարն անցկացնել քերիչով: Ամբողջը լցնել արգանակի մեջ և եփել: Եթե արգանակը ջրիկ է, կարելի է մի փոքր բրինձ ավելացնել:

Երբ արդեն բանջարեղենը եփվել  է, հարկավոր է ավելացնել ձուկը և բոլորը միասին մանրացնել բլենդերով:

Մատուցել թթվասերով և կանաչիով:

 

Բարի ախորժակ

 

 

Գովազդ