Ինչ է հարկավոր
Դդմիկ - 50 գ
Բրինձ - 1 թեյի գդալ
Կաթ - 150 մլ
Ջուր - 100 մլ
Կարագ - 1 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել
Դդմիկը լվանալ և կտրատել մանր խորանարդիկներով և բրինձի հետ լցնել ոչ շատ քանակությամբ եռացրած ջրի մեջ: Եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստվելը: Այնուհետև եփված բրինձն ու դդմիկն անցկացնել քամիչով: Ավելացնել տաքացրած կաթ ու եփել մինչև եռալը:
Հանել կրակի վրայից, թողնել հանգստանա և ավելացնել կարագը:
Բարի ախորժակ