Մրգային ապուր-խյուս փոքրիկների համար

Սնունդ

 

Ինչ է հարկավոր

Խնձոր - 1 հատ

Դեղձ  (կամ այլ սեզոնային միրգ) - 3-4 հատ

Շաքարավազ - 1 ճաշի գդալ

Հավկիթ - 1 հատ

Սպիտակաձավար - 1 ճաշի գդալ

Բնական յոգուրտ (ջրիկ) - 0.5 բաժակ

Ջուր - 0.5 բաժակ

  

Ինչպես պատրաստել

Ապուրի համար հարկավոր է ընտրել քաղցր  խնձոր և ջրալի ու փափուկ դեղձ կամ այլ միրգ:

Մրգերը պետք է լվանալ, մաքրել խնձորի կեղևը, հանել միջուկը և կտրատել խորանարդաձև, իսկ դեղձից հեռացնել կորիզները:

Կաթսայի մեջ դնել մրգերը, ջուր լցնել և դնել կրակի վրա: Եփել 15 րոպե մինչև խնձորները փափկեն:

Զուգահեռ եփել ձուն, դեղնուցն առանձնացնել սպիտակուցից և  դեղնուցը հարել  պատառաքաղով:

Փափկած մրգերը վերցնել կրակի վրայից, թողնել փոքր-ինչ հանգստանա և խյուս սարքել բլենդերով:

Այնուհետև ավելացնել շաքարավազը ու ևս մեկ անգամ խառնել: Մրգային ապուրը դնել կրակին և ավելացնել սպիտակաձավարը: Եփել 5 րոպե՝ անընդհատ խառնելով:

Պատրաստի ապուրին ավելացնել քերած դեղնուցը և խառնել: Ավելացնել  յոգուրտը և բոլորը միասին խառնել:

Փոքրիկների համար նախատեսված մրգային ապուր-խյուսը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:

 

Բարի ախորժակ

 

 

Գովազդ