Ինչ է հարկավոր
Սպիտակաձավար - 1 ճաշի գդալ
Ջուր - 2/3 բաժակ
Ձու
Շաքարավազ - 1 թեյի գդալ
Կաթ - 0.5 բաժակ
Մրգային սիրոպ - 3 ճաշի գդալ
Մուրաբա - 1 ճաշի գդալ
Կարագ - 0.5 թեյի գդալ
Պաքսիմատ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է ջուրը խառնել կաթի հետ, մի փոքր աղ անել և եռացնել: Անհրաժեշտ է դանդաղորեն ցանել սպիտակաձավարը` անընդհատ խառնելով և եփել մարմանդ կրակի վրա մոտ 20 րոպե: Ավելացնել շաքարավազը և եփել մի փոքր ևս, որից հետո ավելացնել նաև ձվի դեղնուցը և կարագը: Բոլորը միասին լավ խառնել: Այնուհետև պետք է լցնել նախապես հարած ձվի սպիտակուցը:
Անհրաժեշտ է կաղապարը պատել կարագով, ցանել պաքսիմատը և լցնել ստացված զանգվածը: Եփել ջեռոցում:
Մատուցելիս վրան լցնել մուրաբա կամ մրգային սիրոպ:
Բարի ախորժակ