Ինչպես պատրաստել վաֆլի տնային պայմաններում

Սնունդ

Ինչ է հարկավոր

 

Ալյուր - 2 բաժակ

Շաքարավազ - 100 գ

Ձու - 1 հատ

Սենյակային ջերմաստիճանի կարագ - 30 գ

Ջուր - 0.5 լ

Աղ, սոդա - թեյի գդալի ծայրով

Վանիլին

 

Ինչպես պատրաստել

 

Հարկավոր է կարագը հալեցնել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել ձուն, աղը, սոդան և վանիլինը: 

Պատրաստված զանգվածին ավելացնել 1 բաժակ ջուր, լցնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: 

Խմորը լցնել տաքացրած` վաֆլի թխելու սարքի մեջ և եփել, մինչև դառնա ոսկեգույն: Հարկավոր է զգուշորեն ամանի միջից հանել  վաֆլին և փաթաթել գլանակաձև:

 

 Բարի ախորժակ 

Գովազդ