Ամառային կոմպոտ թարմ մրգերով

Սնունդ

Նման կոմպոտներ փոքրիկին կարող եք առաջարկել սկսած 1-1.5 տարեկան հասակից:

 Ինչ է հարկավոր

Մրգեր (հատապտուղներ) - 100 գ

 

Ջուր - 1 բաժակ

Շաքարավազ -  կես թեյի  գդալ:  

Ինչպես պատրաստել

Հարկավոր է լավ լվանալ մրգերը, հեռացնել կորիզները և լցնել եռացրած ջրի մեջ: Այնուհետև ավելացնել շաքարավազը և եռացնել ևս 20-30 վայրկյան: Կոմպոտը կրակից վերցնել, թողնել որ սառչի:

 Բարի ախորժակ:

Գովազդ