Շատ արագ պատրաստվող յոգուրտով թխվածք

Սնունդ

Ինչ է հարկավոր

Բնական յոգուրտ - 1 տարա

Շաքարավազ - 2 տարա (յոգուրտի դատարկ տարայով)

Ալյուր - 3 տարա

Բուսական յուղ - 0.5 տարա

Ձու - 4 հատ

Փխրեցուցիչ - 1  տուփ

Վանիլին- 1 տուփ

 

Ինչպես պատրաստել

 

Ջեռոցը հարկավոր է տաքացնել մինչև 200 աստիճան: 

Մեծ թասամանի մեջ լցնել բոլոր ջրային բաղադրիչները` յոգուրտը, ձուն, կարագը: Բոլորը միասին հարել հարիչով: 

Մեկ այլ թասամանի մեջ լցնել բոլոր չոր բաղադրիչները` ալյուրը, շաքարավազը, վանիլային շաքարավազը, փխրեցուցիչը, և խառնել: 

Չոր զանգվածը հարկավոր է ավելացնել ջրային զանգվածին և միասին հարել: Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել  30-40 րոպե:

 

Բարի ախորժակ

 

 

Գովազդ