Հաղարջով մուս փոքրիկների համար

Սնունդ

Ինչ է հարկավոր

 

Հաղարջ - 20 գ

Ջուր - 0.5 բաժակ

Շաքարավազ - 2/5 թեյի գդալ

Սպիտակաձավար - 2 թեյի գդալ

Ինչպես պատրաստել

 

Հարկավոր է մաքրել, լվանալ հաղարջը, թրջել եռացրած ջրի մեջ և տրորել, այնուհետև ավելացնել եռացրած ջուրը, որից հետո անցկացնել թանզիֆով և քամել հյութը: Ավելցուկը  եռացնել տաք ջրի մեջ 10 րոպե: Թողնել, որ հանգստանա, ապա ավելացնել շաքարավազը: Հարկավոր է եռացնելու ընթացքում քիչ-քիչ ավելացնել սպիտակաձավարը` անընդհատ խառնելով: Եփել մարմանդ կրակի վրա 20 րոպե: 

Խյուսը արագ սառեցնել և հարել, մինչև զանգվածը մեծանա 2 անգամ: Այնուհետև ավելացնել հաղարջի քամած հյութը: Զգուշորեն խառնել և լցնել կաղապարների մեջ:  Սառեցնել սառնարանում:

 

Բարի ախորժակ

 

 

Գովազդ