Ինչ է հարկավոր
Ալյուր - 0.5 բաժակ
Կաթ - 3/4 բաժակ
Կաթնաշոռ - 1/4 տուփ (50 գ)
Աղ
Ձու - 2 հատ
Շաքարավազ - 2 թեյի գդալ
Բուսական յուղ - 1 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է 1 ձուն և կաթը միասին հարել, այնուհետև անընդհատ խառնելով` աստիճանաբար լցնել ալյուրը, որպեսզի գնդիկներ չմնան: Ստացված ջրիկ խմորին ավելացնել աղ և 1 թեյի գդալ շաքարավազ:
Հարկավոր է թավան պատել յուղով և բլիթները եփել տաք թավայի մեջ: Սառչելուց հետո դրանց վրա բարակ շերտով քսել ձվով և շաքարավազով կաթնաշոռը (կարելի է ավելացնել քերիչով անցկացված խնձոր կամ մանրացրած չամիչ), և փաթաթել խողովակաձև:
Բարի ախորժակ