Կաթնաշոռով և բանանի միջուկով բլիթներ

Սնունդ

Ինչ է հարկավոր 

Կաթնաշոռ - 300 գ

Ձու - 1 հատ

Շաքարավազ - 2 ճաշի գդալ

Վանիլին

Փխրեցուցիչ - մի պտղունց

Ալյուր - 2-3 ճաշի գդալ

Բանան - 1 հատ

Բուսական յուղ` թխելու համար

Ինչպես պատրաստել

 

Կաթնաշոռը հարկավոր է անցկացնել քամիչով: Ձուն հարել  շաքարավազի և վանիլինի հետ: Կաթնաշոռը հարկավոր է խառնել ձվին, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել: 

Բանանը կեղևազրկել և կտրատել օղակաձև: 

Կաթնաշոռային զանգվածը հարկավոր է բաժանել հավասար մասերի՝ յուրաքանչյուրը թաց ձեռքերով բացել լոշիկի ձևով, մեջտեղում դնել մի քանի կտոր բանան ու եզրերը միացնել իրար: Այնուհետև տապակել բուսական յուղի մեջ երկու կողմերից, մինչև դառնա ոսկեգույն: 

Մատուցել թթվասերով, մեղրով կամ ջեմով:

 

 

Բարի ախորժակ 

Գովազդ